Ոստիկանին և՛ ծեծեցին, և՛ կալանավորեցի՞ն․ ԶԼՄ-ները գրում են, որ իրավապահ մեկ այլ կառույցում՝ Քննչական կոմիտեում ենթադրաբար ծեծված ոստիկանին դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ այս պահին դատարանի բակում լարված վիճակ է․ ոստիկանի ընկերներն ու հարազատները չեն հաշտվում վճռի հետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ երկու լրատվամիջոց գրել էր, որ քննիչները ծեծել են ոստիկանության ծառայողին, ընդ որում, շոշափվում էր նաև ՔԿ Երևան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի անունը։
ՔԿ-ն հաղորդագրությամբ հաստատել էր միջադեպը, սակայն հերքել, որ քննիչներն են ոստիկանին ծեծել՝ նշելով, որ իրականում ծեծել են երկու քննիչի, իսկ հրապարակումը նպատակ է ունի հանրության ուշադրությունը շեղելու իրականությունից։
Այսօր արդեն դատարանը, քննելով ՔԿ-ի ներկայացրած բողոքը, որ վարույթ էր ընդունվել, ոստիկանին կալանքի տակ առնելու որոշում է կայացրել։