
Իրանի դեմ Միացյալ Նահանգների կողմից տնտեսական ճնշման խստացումը եւ հերթական սանկցիաների սահմանումը ցանկալի արդյունք չի տա եւ կարող է ունենալ հակառակ արդյունքը։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Ռըզա Արեֆը։
Նա շեշտել է, որ Իրանի վերջին տարիների զարգացման փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ճնշումները չեն կարող փոխել իրանցի ժողովրդի կամքը եւ կբերեն հակառակ արդյունքի։ Իրանի առաջին փոխնախագահը նաեւ ասել է, որ Իրանի կառավարությունը թույլ չի տա ԱՄՆ տնտեսական ահաբեկչությանը կոտրել իրանցի ժողովրդի կամայնությունը եւ հարվածել Իրանի քաղաքացիներին։