
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0.42%-ով՝ հասնելով 4,700,300 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար, ըստ Comex բորսայում առևտրի տվյալների։
Թանկարժեք մետաղի գինը գերազանցել է 4,700 դոլարը՝ 2026 թվականի մայիսի 14-ից ի վեր առաջին անգամ։
Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.78%-ով՝ հասնելով 68.90 դոլարի մեկ ունցիայի համար։
World Gold Council-ը գրանցել է ոսկու պահանջարկի անկում երկրորդ եռամսյակում. դրա ծավալը նվազել է մինչև 942 տոննա, ինչը ամենացածրն է 2021 թվականի երրորդ եռամսյակից ի վեր։
Սա պայմանավորված է ոսկերչական արդյունաբերության հետաքրքրության նվազմամբ և ներդրողների կողմից ոսկու ETF-ներից (բորսայական ֆոնդեր, որոնք հետևում են ֆիզիկական ոսկու գներին – խմբ.) դուրս գալու հետաքրքրությամբ։
Չնյած դրան, աշխարհի կենտրոնական բանկերը ընդհանուր առմամբ շարունակել են ավելացնել իրենց ոսկու պաշարները։