Երևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցում


Հարեվաններ


Երևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցում. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գոհ կլիներ, եթե ՀԱՊԿ-ն Հայաստանին հեռացներ կազմակերպությունից։

«Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս տարածաշրջանային անվտանգության ապահովման նման կարևոր կազմակերպությանն անդամակցելու կարիք չունի, ապա նա ազատ է համապատասխան որոշում կայացնել և լքել այս կազմակերպությունը»,- հայտնել է Պեսկովը։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կոնսենսուս կպահանջի։ Նա հայտնել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, քննարկելու են տվյալ հարցը։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում 2024 թվականին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *