Ամերիկացիներն ասացին «ո՛չ» պատերազմին․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, մեկնաբանելով ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը, հայտարարել է, որ ամերիկացիները դեմ արտահայտվեցին պատերազմին։

Այս մասին Ղալիբաֆը գրել է X մեդիահարթակում։

«Անկախ նրանից՝ խղճմտանքով, թե կյանքի բարձր գնի պատճառով, ամերիկացիներն ասել են «Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ», և մենք աջակցում ենք այս կոչին։ Եթե ԱՄՆ կառավարությունը դավաճանի իր ժողովրդի կամքը՝ ծառայելու միջազգային հովանավորներին և շանտաժիստներին, այն կհասկանա, որ մեր «Ո՛Չ»-ը լի է մղձավանջներով», – նշել է խոսնակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *