Նրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենք


Սպորտ


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պարզաբանել է թիմի ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեին հայտացուցակից կազմից դուրս թողնելու իր որոշումը։

22-ամյա ֆուտբոլիստը գերմանացի մասնագետի որոշմամբ բաց էր թողել «Էլչեի» դեմ հանդիպումը. այս մասին մարզիչն անձամբ հայտնել էր անմիջապես խաղի մեկնարկից առաջ։

«Ես չեմ պահանջել Բալդեից հեռանալ ակումբից։ Ես պարզապես ասել եմ, որ նրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենք»,- խաղին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Ֆլիկը։

Նշենք, որ վերոնշյալ խաղում կատալոնական ակումբը 5-0 հաշվով ջախջախել է «Էլչեին»։ Դուբլի հեղինակ են դարձել Ռաֆինյա Դիասն ու Ֆերմին Լոպեսը, ևս մեկ գնդակ իր ակտիվում գրանցել է Կարիմ Ադեյեմին։

Համաձայն շրջանառվող լուրերի, Ալեխանդրո Բալդեի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *