Չինաստանը պետք է արձագանքի. Զելենսկի


Հարեվաններ


Ուկրաինայի նախագահ Զելենսկին խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման մասին. «Չինաստանն այլևս չի կարող լռել, երբ ինչ-որ մեկը նավաստու կոստյում ու զինվորական գլխարկ է հագնում և, որոշ բառեր վատ արտասանելով, խոսում է միջուկային հարվածի մասին։

Չինաստանը պետք է արձագանքի։ Նա պետք է սառեցնի այս եռանդը։ Չինաստանը պետք է ապացուցի աշխարհի առաջնորդներից մեկը լինելու իր հավակնությունը՝ ոչ միայն տնտեսապես ու տեխնոլոգիապես, այլև քաղաքակրթական առումով՝ հստակ հասկացնելով, որ ոչ մի բռնապետ իրավունք չունի մոլորակին սպառնալ իր հին միջուկային մարտագլխիկներով»,- ասել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *