Առաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը


Մշակույթ


Հանգստյան օրերին Ջերմուկում իսկական տոն էր, այստեղ կազմակերպվել է  «Jermuk City Fest 2026»-ը։ Նման միջոցառում   առաջին անգամ է անցկացվել։ Միջոցառման կազմակերպման հարցում կարևորագույն տեղն ունեն հովանավորները՝   Ջերմուկի համայնքապետարանը, «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը և «Լիդիան Արմենիա»  ընկերությունը։ 

Տարաբնույթ միջոցառումները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությունը Ջերմուկն ավելի գունեղ ու հեքիաթային էր դարձրել։ Միջոցառման պաշտոնական մասում  շնորհակալագրերի հանձնման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ջերմուկի զարգացմանը նպաստող կազմակերպություններին և անհատներին՝ հյուրանոցներին, առողջարաններին, զբոսաշրջային ընկերություններին, համայնքային և այլ կառույցներին։ Փառատոնին  մասնակցել են տարբեր ոլորտները ներկայացնող ընկերություններ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *