Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։

 Այժմ Հոլ ընկերությունը ստեղծում է ժամանցային և ինտելեկտուալ խաղեր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Հայկական արտադրության խաղերը զարգացնում են լեզվամտածողությունը, շփման ունակությունները, ուշադրությունը, կողմնորոշվելու հմտությունները, տրամաբանությունն ու աշխարհընկալումը: 

Հոլ ընկերության  զարգացման գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի աջակցությամբ էլ Դավիթը կարողացավ ընդլայնել, այնուհետև տեխնիկապես վերազինել իր բիզնեսը։

 «Մեր առաքելությունն է ստեղծել օֆլայն խաղեր, որոնք իրական ժամանակահատվածում մարդկանց միմյանց հետ շփվելու հնարավորություն են տալիս։ Մեր հաջորդ առաքելությունը խաղերի միջոցով ծնող-երեխա կապի  ստեղծումն է։ Մի անգամ շատ մեծ պատվեր ունեինք, որի համար մեծ քանակի խաղեր պետք է արտադրեինք, բայց միջոցներ չկային։ Հենց այդ ժամանակահատվածում սկսվեց Ակբայի հետ մեր համագործակցությունը։ Բանկի հետ, բացի բուն համագործակցությունից, նաև այլ ուղղությամբ ենք աշխատում.  մասնաճյուղերից մի քանիսում բանկը ցուցադրում է մեր արտադրանքը»,- նշել է Հոլ սեղանի խաղերի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը։

Ընկերության հաջորդ նպատակը խաղերի արտահանումն է։ Դավիթը և թիմակիցները համոզված են՝ զարգացման հաջորդ հնարավորությունը միջազգային շուկաներ մուտք գործելն է։ 

Այժմ Հոլ ընկերությունն արտադրում է հիսունից ավելի խաղ տարբեր տարիքային խմբերի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *