Ժուկով-ժամանակով մի մարդուկնիկ են լինում․․․

Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածել է շարադրության նյութի։ Ազգային ժողովում իր բոցաշունչ ելույթից հասկացա, որ դա շատ լավ բան է և բոլորս էլ պիտի կարողանանք ստեղծագործական շարադրություն գրել։ Ես էլ մտածեցի՝ նրանից լավ թեմա՞ ու․․․ շարադրեցի․
Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածել է շարադրության նյութի։

Ազգային ժողովում իր բոցաշունչ ելույթից հասկացա, որ դա, ըստ երևույթին, շատ լավ բան է, և բոլորս էլ պիտի կարողանանք ստեղծագործական շարադրություն գրել։
Ես էլ մտածեցի՝ նրանից լավ թեմա՞ կա, ու շարադրեցի։

«Ժուկով-ժամանակով մարդուկնիկ են լինում՝ Նիկոլ ու Աննա անունով։ Ոնց ա լինում՝ մարդը դառնում է թագավոր, կնիկն էլ մտածում է՝ ես ի՞նչ պակաս թագուհի եմ։ Ոչ մեկը չի հասկանում՝ ինքը կոնկրետ ինչ գործ պիտի անի, բայց դա խոչընդոտ չէր։ Կնիկը խալխի ընտանիքներն է մտնում, կնիկ է ման գալիս, որ ասի՝ «մարդս ինձ ծեծում է»։ Ծեծում է՝ հերիք չի, հետն էլ ման է գալիս։ Ման է գալիս՝ հերիք չի, հետն էլ հարբում է։

Ժողովուրդը մտածում է՝ բայց դա իր ի՞նչ գործն է։ Դրա համար համապատասխան մարմիններ կան։ Ինքը ո՞վ է։ Բայց Աննան գիտի՝ իր գործը որն է։ Բոլորին կտանի գետը, ծարավ հետ կբերի։ Ընտանիքների գլուխը մի լավ «թափ կտա», հետո կասի՝ «բռնություն է»։ Իսկ մի գեղեցիկ օր էլ կարող է պարզվել, որ դիմակավորված ոստիկանները եկել են՝ ընտանիքի տղամարդուն տանելու։
Այսինքն՝ կնիկը մտնում է խալխի ընտանիք, ընտանիքի անդամներին իրար մեջ դասավորում, հետո էլ զարմանում՝ ինչու են իրար հետ խնդիրներ ունենում։

Ու այդ նույն ընտանիքի գլուխը՝ Աննայի մարդը, ԱԺ-ում կառավարության ծրագիրն է ներկայացնում։ Ու ի՞նչ եք կարծում՝ խոսում է տնտեսությունից, աշխատատեղերից, կրթությունից, առողջապահությունից, անվտանգությունից։ Չէ՛։ Ասում է՝ բա չեք ասի՝ Կաթողիկոսը սիրուհի ունի, ու կառավարության ծրագրի տրամաբանությամբ պիտի նրան գործից հանեմ» ։

Այստեղ արդեն շարադրությունը ինքն իրեն է գրվում։ Կնիկը՝ խալխի ընտանիքներն է քննարկում, մարդը՝ Կաթողիկոսի ընտանիքն ու անձնական կյանքը։

Մի տարբերությամբ միայն։ Կնիկը խալխի ընտանիքներ է մտնում, բայց դեմքերը ցույց չի տալիս։ Մարդը՝ հատ-հատ ցույց է տալիս բոլորի դեմքերը, ովքեր ծափահարում են, երբ երկրի Ազգային ժողովում Կաթողիկոսի անձնական կյանքն է քննարկվում։
Ու դու արդեն չես հասկանում՝ կառավարության ծրագի՞ր է, թե՞ «Կաթողիկոսի անձնական կյանքը՝ Նիկոլ Փաշինյանի հուշագրությամբ» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Դահլիճում էլ՝ լրիվ համապատասխան մթնոլորտ․
Նիկոլենք՝ ծափ-ծափ, ընդդիմությունը՝ դմբ-դմբ սեղաններին։
Մի խոսքով՝ երկրի ապագայի ծրագիրը քննարկվում է, իսկ թեմաները մոտավորապես սրանք են՝ ով ում ընտանիք մտավ, ով ում ինչ ասաց, Կաթողիկոսն ում հետ է ապրում, ով ում պետք է «գործից հանի»։
Սա արդեն կառավարության ծրագիր չէ, սա ընտանեկան խառը ժողով է՝ պետական բյուջեով։

Մնում է հաջորդ ծրագրում առանձին կետ ավելացնեն․
«Կաթողիկոսի անձնական կյանք․ ռազմավարական ուղղություններ 2026–2031»։

Իսկ հավելվածում՝
«Խալխի ընտանիքներ մտնելու և դուրս գալու գործողությունների ճանապարհային քարտեզ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *