Կանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետ


Աշխարհ


Կանադան տարիներ շարունակ կողոպտել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մեր ֆերմերների և գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ նրանց ծիծաղելիորեն բարձր մաքսատուրքերն անհնարին են դարձրել այս մեծ ամերիկացի հայրենասերների կյանքը և երկար ժամանակ 60 միլիարդ դոլարի դեֆիցիտ են ստեղծել մեր երկու երկրների միջև. գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth-ի իր էջում։

«Դա ընդունելի չէ, և այլևս ընդունելի չի լինելու։ 2027 թվականի հունվարի մեկից բոլոր ավտոմեքենաների, բեռնատարների (ինչպես մեծ, այնպես էլ փոքր), ավտոպահեստամասերի և պողպատի մաքսատուրքերը կբարձրացվեն մինչև 50%։ Արտադրե՛ք ԱՄՆ-ում, և մաքսատուրքերը կլինեն ԶՐՈՅԱԿԱՆ։ Կանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետ։ Առևտրի ոլորտում, ինչպես նաև այլ հարցերում, նրանք գործընկերության տեսանկյունից աշխարհի վատթարագույն ազգերի շարքում են։ Նրանք կարծում են, թե իրենք արտոնյալ են, այնինչ ՄԵՆՔ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԵՆՔ, ՆՐԱՆՔ ՈՒՆԵՆ ՄԵՐ ԿԱՐԻՔԸ։ Նրանք իրենց առևտրի 95%-ն անում են ԱՄՆ-ի հետ, իսկ մեր դեպքում պատկերը ճիշտ հակառակն է։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- գրել է նա։

Նշենք, որ շաբաթ օրվանից ուժի մեջ են մտել ամերիկյան մաքսատուրքերը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *