Թրամփի վարչակազմի առաջարկը․ 100,000 դոլարի տուրք՝ բարձրորակ մասնագետների H-1B վիզաների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր կանոնակարգի նախագիծ է ներկայացրել։ Այն ավելի քան 100,000 դոլարի աննախադեպ վճար է սահմանում բարձրորակ օտարերկրացի մասնագետների H-1B վիզաների համար։

Ավելի վերջերս այս նախաձեռնությունը կիրառվել էր որպես ժամանակավոր հրամանագիր, սակայն դատարանները կասեցրել են դրա գործողությունը, հայտնում է Reuters-ը։

Փաստաթղթում նշված 103,265 դոլար արժողությամբ մաքսատուրքը կտրուկ թանկացնում է այն վիզաների ձևակերպումը, որոնցից ակտիվորեն օգտվում են բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և հետազոտությունների ոլորտի ընկերությունները։

Թրամփի վարչակազմը նմանատիպ վճար է սահմանել անցյալ տարվա ընթացքում ընդունված ժամանակավոր հրամանագրով, որի ազդեցությունն ավարտվում է սեպտեմբերին։ Միևնույն ժամանակ Ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարվել էր պատրաստել մշտական կանոնակարգը։

Նախկինում H-1B վիզայի ձևակերպումը գործատուների համար արժենում էր մոտ 2,000-ից 5,000 դոլար՝ կախված տարբեր հանգամանքներից։ Ծրագրով տարեկան հատկացվում է 65,000 ընդհանուր նշանակության վիզա և ևս 20,000 վիզա՝ գիտական աստիճան ունեցող մասնագետների համար (3-ից 6 տարի ժամկետով)։

Այս քայլը լուրջ իրավական վեճեր է առաջացրել։ Հունիսին դաշնային դատավորն անօրինական է ճանաչել տուրքը՝ արգելելով դրա գանձումը։ Այժմ Բոստոնի վերաքննիչ դատարանը քննում է այդ որոշումը, իսկ մեկ այլ դատարան ստուգում է Վաշինգտոնում խոշոր բիզնես-խմբի հայցի մերժման օրինականությունը։

Երկուշաբթի օրը «Դաշնային ռեեստրում» հրապարակված նախագծով մեկնարկում է հանրային քննարկումների 30-օրյա փուլը, որից հետո փաստաթուղթը կարող է վերջնականապես հաստատվել մինչև տարեվերջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *