Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընդգծել է, որ ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրել․
«Իրանում չպետք է փնտրենք, Վրաստանում չպետք է փնտրենք։ Երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր չորս հարևանների՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ստացվում է՝ մենք փնտրում ենք չորս տեղ, իրենք չորսով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում»,- շեշտել է նա։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն մեր երազանքների հայրենիքն է․ «Մենք շատ դժվար հասկացանք, որ հայրենիքը պետությունն է, և դրանից դուրս այլ հայրենիք չկա։ Եվ մենք որոշեցինք ճանաչել այդ հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը և նրա տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։