Սկսել են արտադրել իրենց «Կալաշնիկով» ինքնաձիգները

Ռուս-Հնդկական Indo-Russian Rifles Private Limited (IRRPL) ձեռնարկությունը բարեհաջող կերպով իրականացրել է «Կալաշնիկով» АК-203 մոդելի սեփական օրինակի առաջին նախատիպի փորձարկումը։ Այն ամբողջովին բաղկացած է լինելու հնդկական նյութերից եւ բաղադրիչներից։ Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։ Ձեռնարկությունը գտնվում է Ամեթխի շրջանում՝ Կորվե բնակավայրում։

Ձեռնարկությունը ղեկավարում է հնդիկ բարձրաստիճան զինվորական։ Փորձարկումները բարեհաջող են եղել նաեւ կրակահերթեր արձակելու մասով։ АК02-3-ը հանդիսանում է АК200-ի մոդիֆիկացիաներից մեկը, որը նախատեսված է 7.62×39 մմ փամփուշտների համար։ Ձեռնարկությունը արտադրելու է որոշակի քանակությամբ նման ինքնաձիգներ եւ փոխանցելու է դրանք հնդկական բանակին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *