Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է կազմակերպել իր որդիներից մեկի սպանությունը։ Այս մասին երկուշաբթի օրը կառավարության ղեկավարը պատմել է իսրայելական Channel 14 հեռուստաալիքի ռազմական թղթակից Նոամ Ամիրի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

«Սա անհավատալի դեպք է։ Իրանը թիրախավորել է իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել նրան, փորձել է սպանել իմ որդիներից մեկին», — հայտարարել է Նեթանյահուն։

Հարցին, թե արդյոք այս տեղեկությունը մտնում է իրեն տրամադրված հետախուզական տվյալների մեջ, Նեթանյահուն պատասխանել է․ «Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին։ Հենց այդ պատճառով էլ իմ տված խոստումը պարզապես ինչ-որ շքեղություն չէ։ Առանց դրա նրանք կարող էին հաջողության հասնել [իմ որդու սպանության մեջ]։ Մարդիկ պետք է որոշակի զսպվածություն ցուցաբերեն, հատկապես ընտրական արշավի ընթացքում», — պատասխանել է Նեթանյահուն։

Վարչապետը նաև հայտնել է, որ քննարկել է իրավիճակը Շին-Բեթի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության) ղեկավար Դավիդ Զինիի հետ և խնդրել է համապատասխան անվտանգություն ապահովել վարչապետի պաշտոնի յուրաքանչյուր թեկնածուի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *