Հաիթիում ավազակախմբերի հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել

Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից ոչ հեռու գտնվող Կենսկոֆ շրջանում զինված խմբավորման հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, Reuters գործակալությանը հայտնել է Կենսկոֆի քաղաքապետ Ժան Մասիյոնը։

Կենսկոֆը Պորտ-օ-Պրենսին նայող բլրի լանջին գտնվող քաղաք է, որը վերջին մի քանի տարիների ընթացքում բազմիցս դարձել է հանցավոր խմբավորումների հարձակումների թիրախ։

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են զանգվածային սպանությունների, բռնաբարությունների, հրդեհումների և մարդկանց առևանգումների մասին, ինչի պատճառով հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Վերջին տարիներին Հայիթին անվտանգային խոր ճգնաժամ է ապրում զինված խմբավորումների ակտիվության պատճառով, քանի որ նրանք վերահսկում են մայրաքաղաքի և հարակից շրջանների տարածքի զգալի մասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *