Հունաստանը մտադիր է սառեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները․ նոր լարվածություն

Թուրքիան 2026-ի օգոստոսի 15-ին հայտարարել էր, որ երկու ծովային ազգային պարկ է ստեղծում Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում։ Թուրքական մամուլը նշել է, որ այդ քայլն արվել է՝ ի պատասխան Հունաստանի կողմից ավելի վաղ հայտարարված ծովային պարկերի ստեղծման։ Նշվում է, որ Հունաստանը պատրաստվում է գործողություններ ձեռնարկել Անկարայի կողմից «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) օրենքի ընդունումից հետո:

Հունական կողմն իր հերթին հայտնել է, որ քննարկման է դրվում Կրետեից հարավ գտնվող տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն երկարացնելու հնարավորությունը։ Հունական մամուլի պնդմամբ՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը նախատեսում է արգելափակել Թուրքիայի և Եվրոպայի միջև նախատեսված վիզայի ազատականացման համաձայնագիրը և ռազմական համագործակցությունը, գրում է Ermenihaber-ը։

Բացի այդ հունական կողմը նախատեսում է նաև սառեցնել երկկողմ հարաբերությունները, չեղարկել Նյու Յորքում հաջորդ ամիս կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Էրդողան-Միցոտակիս հանդիպումը։ Ըստ թուրքական մամուլի՝ Հունաստանը հակաքայլ է անում ու թիրախը Թուրքիայի վիզային ազատականացման հարցն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *