Ռուսաստանում զորահավաքի նոր ալի՞ք է սպասվում․ Կրեմլի արձագանքը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու լուրը։ «Այդ ամենը շրջանառության մեջ են դնում ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես սասանել մեր երկրում տիրող իրավիճակը։ Դրանք բոլորը այնպիսի տեղեկատվական կեղծիքներ են, որոնք նպատակադրված նետվում են տեղեկատվական դաշտ»,-ասել է նա RTVI-ին։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երկրում «նախապատրաստվող զորահավաքի» մասին հաղորդագրությունները հուլիսի 28-ին նույնպես անվանել էր «թշնամու ստահոդ սադրանք»` ուղղված իրավիճակի ապակայունացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *