Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, այս մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։
Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,– գրել է ՊՆ խոսնակը։
Ավելի վաղ ArmLur.am-ը բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։
Նա «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով էր իր ծառայությունը իրականացնում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նրան գտել են հարազատը տանը կախված վիճակում եւ այսօր իր հերթապահության օրն էր պետք է գնար զորամաս։
Նշենք, որ սա 3–րդ դեպքն է վերջին 3 օրվա ընթացքում։