«Ուժեղ Հայաստանից» Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 26–ին, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանին։

Փակ քվեարկության համաձայն՝ Հարություն Հարությունյանը ստացավ 56 կողմ, 48 դեմ ձայն:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին փակ քվեարկության արդյունքում ընտրվեցին ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները փակ քվեարկության արդյունքում չընտրվեցին առաջադրված պաշտոններում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կարգի համաձայն, վերոնշյալ երեք հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրել էր նոր թեկնածուների: Ըստ այդմ՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լիանա Մանուկյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *