Մարիամ Վարդանյանը՝ Made by Women Independent Film Festival-ի «Լավագույն դերասանուհի» մրցանակի հաղթող


Մշակույթ


ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի դերասանուհի և պրոդյուսեր Մարիամ Վարդանյանը Shakkar («Շաքար») ֆիլմի համար արդեն չորրորդ մրցանակն է ստացել։ Վերջին մրցանակին Մարիամ Վարդանյանն արժանացել է Ավստրիայում անցկացվող Made by Women Independent Film Festival փառատոնի շրջանակում՝ հաղթելով «Լավագույն գլխավոր դերասանուհի» անվանակարգում։

«Shakkar» ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ դերասանուհու ծննդավայր Գյումրիում։ Ֆիլմի ստեղծման գործում Մարիամ Վարդանյանը հանդես է եկել ոչ միայն որպես գլխավոր դերակատար, այլև որպես պրոդյուսեր ու սցենարիստ։

Վարդանյանն այս ֆիլմի համար դեռ 4 մրցանակ ունի՝ երկու մրցանակ ստացել է որպես պրոդյուսեր և երկուսը՝ որպես դերասանուհի։

Ֆիլմի պատմությունը կենտրոնանում է մի կնոջ շուրջ, որը փորձում է պաշտպանել Արա անունով փոքրիկ տղային՝ տեղեկանալով, որ նրա հորեղբայր Օսվալդը վտանգ է ներկայացնում երեխայի համար։ Դրամատիկ պատմությունը ուսումնասիրում է ինքնազոհության, ընտանեկան կապերի, անձնական ռիսկի և պատասխանատվության թեմաները՝ ներկայացնելով մարդկային փոխհարաբերությունների բարդ ու խորը շերտերը։ Ֆիլմի տևողությունը 1 ժամ 37 րոպե է։

«Shakkar»-ը Մարիամ Վարդանյանի ստեղծագործական ճանապարհին կարևորագույն ձեռքբերումներից է՝ ֆիլմ, որի ստեղծման մեջ նա ներգրավված է եղել որպես գլխավոր դերակատար, համապրոդյուսեր և համասցենարիստ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *