Պուտինի խորհրդական․ Ուկրաինան 2022–ի մարտի 8-ին ինքն էր ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա

Ռուսաստանը, 2022 թվականի փետրվարի 24-ին սկսելով հատուկ ռազմական գործողությունը, երկու շաբաթով կանխեց Ուկրաինայի բանակի ներխուժումը ՌԴ տարածք, որը նախատեսված էր նույն տարվա մարտի 8-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը։

«Մենք նրանց երկու շաբաթով առաջ անցանք։ Խորհրդանշական է՝ նրանք ցանկանում էին պատերազմը մեզ «նվիրել» կանանց տոնին։ Իսկ դրա փոխարեն, ռուսական ղեկավարության հեռատեսության շնորհիվ, իրենք ստացան մեր՝ նախկինում ընդհանուր, ռազմական տոնի «սև նշանը»։ Ինչպես նախագահն ավելի վաղ էր ասել, մեր պատմության մեջ հունիսի 22-ը այլևս երբեք չի կրկնվի», — ընդգծել է Կոբյակովը։

Նա հիշեցրել է, որ Արևմուտքը, իր հերթին, ընդամենը «քողարկվում էր որպես մինսկյան համաձայնագրերի կողմնակից»։ Ինչպես հետո պարզվեց, այդ միմիկրիայի նպատակը Ուկրաինային պատերազմի նախապատրաստելն էր, ընդգծել է ՌԴ նախագահի խորհրդականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *