Աշխարհի բնակչությունը 2056-ից հետո կարող է սկսել կրճատվել


Աշխարհ


Աշխարհում ծնելիության մակարդակը 2026 թվականին կարող է պատմության մեջ առաջին անգամ իջնել բնակչության վերարտադրության մակարդակից։  Գիտնականների հաշվարկներով՝ ներկայումս աշխարհում ծնելիության ընդհանուր գործակիցը կազմում է մոտ 2-3 երեխա մեկ կնոջ հաշվով կամ նույնիսկ ավելի քիչ։ Նրանք ընդգծում են, որ ծնելիության անկումը տեղի է ունենում արագ և համատարած՝ ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ երկրներում։

Հետազոտության համաձայն՝ նույնիսկ Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի երկրներում, որտեղ ծնելիությունը երկար ժամանակ բարձր էր, այդ ցուցանիշը կտրուկ նվազում է։ Ըստ գիտնականների՝ եթե ներկայիս միտումը պահպանվի, ապա աշխարհի բնակչությունը մոտ 2056 թվականին կհասնի շուրջ 9 միլիարդի, որից հետո կսկսի կրճատվել՝ սկզբում դանդաղ, ապա արագ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *