Բազումում 36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 7-րդ փողոցում «JCB» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ 36-ամյա վարորդը իր վարած «JCB» մակնիշի տրակտորով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *