ԻՀՊԿ․ Իրանը և Օմանը կբաժանեն Հորմուզի նեղուցով նավագնացությունից ստացվող եկամուտները

Հորմուզի նեղուցը պատկանում է Իրանին և Օմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է Mehr։

«Մենք մոտ մեկ ամիս առաջ սկսել ենք բանակցությունները Օմանի հետ և հասել արդյունքների, որոնք ընդունվել են երկու կողմերի կողմից։

Այս բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ նավագնացությունից ստացվող եկամուտներում երկու երկրներից յուրաքանչյուրի բաժնի վերաբերյալ», — նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *