ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի մահվանը։
«Չեմ կարծում, որ նա մահացած է»,- ասել է Թրամփը The Glenn Beck Program հաղորդմանը տված հարցազրույցում։
Ամերիկայի նախագահի խոսքով՝ Խամենեին մարմնի ձախ հատվածում՝ ձեռքի և ոտքի շրջանում, ծանր վիրավորումներ է ստացել։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ նրա մահվան հաստատում չունի։
«Իսկ եթե նա իսկապես մահացած է, ապա նրանք դա բավական լավ են ներկայացնում, քանի որ անընդհատ ասում են, թե պատրաստվում են կրկին նրա հետ խոսել»,- հավելել է Թրամփը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ իրանցի առաջնորդը վիրավորվել է։ Պատերազմի սկսվելուց հետո Խամենեին հրապարակավ չի երևացել, իսկ նրա առողջական վիճակի հստակ տվյալները մնում են անհայտ։ Իրանի պաշտոնյաները հայտարարել էին, որ նա տուժել է փետրվարյան հարվածի հետևանքով, որի ժամանակ զոհվել էր նրա հայրը։
The Atlantic ամսագիրը չորեքշաբթի հրապարակել է նյութ, որում կասկածի տակ է դրվել այն տեղեկությունը, թե Մոջթաբա Խամենեին ողջ է։