8 տարում Գյումրիում 1988-ի երկրաշարժի հետևանքները վերացնելու համար ոչ մի շենք չեն կառուցել․ Մեսրոպ Մանուկյան

8 տրավա ընթացքում 8 մլրդ դոլարի պարտք է վերցրել այս իշխանությունը, բայց Գյումրիում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար գեթ մեկ շենք չեն կառուցել։ Այս մասին Ազգային ժողովում՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ, օգոստոսի 26-ին հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև ընդգծել է, որ Կառավարության 2026-2031 թվականների նոր ծրագրում աղետի գոտու մասին ոչ մի խոսք չկա, թեև Շիրակի մարզը Հայաստանում ամենաաղքատն է։

Իր հերթին, հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը նշել է, որ խիստ բացասական է վերաբերվում ստեղծված իրավիճակին։

«Կարծում եմ, որ մասշտաբային վատնում է տեղի ունեցել, որովհետև եթե մեր երկիրը 2.5 տրիլիոն պարտք ունի բայց այսօր մատերի վրա կարելի է հաշվել սոցիալկական ծառայությունների կենտրոնները։ Քանի շենք է մեր երկրում ավելացել սոցիալական ծառայության ուղղությամբ, եթե մենք մեզ ասում ենք սոցիալական պետությունը և հրաշալի սոցիալական ծառայություններ առաջարկող»,- նշել է Յոլյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիից բացի, բազմաթիվ այլ համայնքներում էլ կան տնակներում ապրող ընտանիքներ։

«Այսքան արտաքին պարտքի պայմաններում չի կարելի 30-40 ենաթկառուցվածքի մասին խոսել այն դեպում, երբ այդ պարտքի միայն տոկոսներով հնարավոր է տարեկան 300 դպրոց կառուցել»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *