Արքայազն Հարին և Մեգան Մարքլը երեխաների՝ Արչիի և Լիլիբեթի հետ վերադարձել են Մեծ Բրիտանիա. հայտնում է BBC-ն։ Ըստ հաղորդագրության՝ ընտանիքը Կալիֆոռնիայից մասնավոր չվերթով ժամանել է Միացյալ Թագավորություն։ Զույգի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք օգոստոսին պատրաստվում են տեղափոխվել Մեծ Բրիտանիա և չեն վերադառնա թագավորական պաշտոնական պարտականություններին, սակայն մտադիր են բնակվել երկրում՝ որպես թագավորական ընտանիքի անդամներ։
Սպասվում է, որ ընտանիքը կհաստատվի Լոնդոնից դուրս՝ Քոթսուոլդս շրջանում գտնվող առանձնատանը։ Նրանց երեխաները՝ Արչին և Լիլիբեթը, արդեն ընդունվել են դպրոց, իսկ նոր ուսումնական տարին կմեկնարկի հաջորդ շաբաթ։ Հիշեցնենք, որ 2020 թվականին Հարին և Մեգանը հրաժարվել էին թագավորական լիազորություններից և տեղափոխվել ԱՄՆ՝ հաստատվելով Կալիֆոռնիայում։