Էնդրիկը կարող է հեռանալ «արքայական» ակումբից


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» երիտասարդ հարձակվող Էնդրիկը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է հեռանալ «արքայական» ակումբից։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Սիրո Լոպեսը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը գիտակցում է, որ ներկա պահին չափազանց դժվար կլինի կայուն տեղ գտնել «սերուցքայինների» հիմնական կազմում, ուստի լրջորեն դիտարկում է կարիերան այլ վայրում շարունակելու հնարավորությունը։

Երիտասարդ հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են ֆրանսիական «Լիոնն» ու Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող մի շարք ակումբներ։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ մադրիդցիների գլծավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է պահել Էնդրիկին թիմում։

Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *