Իմ գենը հայկական է․ վանքս էլ քանդես, ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն՝ Փաշինյանին

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ:

Չեմ ուզում ձեզ ցավակցել ոչ իմ զգացածով, ոչ երեխաներիս զգացածով: Հոգնել եմ ուղղակի. Թերևս՝ այսքանը: Շնորհակալ եմ, որ այսքան շատ սրտացավ մարդ կա:

Երկրի վարչապետը սպառնում է՝ ասելով, որ ունեցվածքից կզրկի ինձ, մեզ, երեխաներիս:

Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում: Ի՞նչ դրանով վախեցնելն անիմաստ է: Աշխատում եմ 7-8 տարեկանից: Ստեղծածս էլ քանդես, նորը կստեղծեմ:

Իմ փոխարեն ո’չ գրում ես, ո’չ` ստեղծագործում: Միայն քանդում ես ու փչացնում:

Իմ գենը հայկական է: Վանքս էլ քանդես, ուրիշ տեղ կկառուցեմ»:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *