Նեպալում հզոր հեղեղ է տեղի ունեցել


Աշխարհ


Նեպալի լեռնային շրջաններում առավոտյան հզոր ջրային հոսք է լցվել Բհոտե-Կոշի գետ՝ լուրջ ավերածություններ առաջացնելով Ռասուվա շրջանի մի շարք բնակավայրերում։ Չինաստանի կողմից հսկայական ջրային հոսքի հանկարծակի ներհոսքից հետո իշխանությունները գետի հոսանքով ներքև գտնվող բնակավայրերի համար, մինչև Մուգլին, հայտարարել են բարձր պատրաստվածության ռեժիմ։

Ջրհեղեղի կանխատեսման բաժինը առավոտյան արձանագրել է գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում։ Իշխանությունների ներկայացուցիչները ջրհեղեղը բնութագրել են որպես աննախադեպ դեպք։ Մասնագետները փորձում են պարզել ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառը։ Չի բացառվում, որ պատճառը կարող է լինել սառցադաշտային լճի ճեղքումը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *