ԿՀՎ ղեկավարը Ռուսաստանին նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի վրա հարձակման անթույլատրելիության մասին. լրատվամիջոցներ

Ամերիկյան երկու պարբերականներ՝ Wall Street Journal-ը և Politico-ն, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրում են, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի՝ այս շաբաթ Ռուսաստան կատարած չհայտարարված այցի ընթացքում Ջոն Ռեթքլիֆը Մոսկվային նախազգուշացրել է «ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակման անթույլատրելիության» մասին, մասնավորապես՝ Ռուսաստանին սահմանակից Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի դեմ։

Այն մասին, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դիմել «դաշինքի ամրությունը ստուգելուն» նոր հարձակման միջոցով, այս անգամ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դեմ, ավելի վաղ, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների եզրակացություններին, գրել էր WSJ-ն։

Ռեթքլիֆի այցը Մոսկվա նախապես չէր հայտարարվել, իսկ դրա օրակարգի և արդյունքների մասին չէին հաղորդել ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Մոսկվան, հիշեցնում է BBC-ն։ Կրեմլի ներկայացուցիչը սահմանափակվել է հայտարարությամբ, որ Պուտինը Ռեթքլիֆի հետ չի հանդիպել, և որ ԿՀՎ-ի ղեկավարը Ռուսաստանում էր «հատուկ ծառայությունների հետ կապերի» համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռեթքլիֆի այցը անվանել է «կիսառուտինային»։

2021 թվականի նոյեմբերին ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բըրնսը եղել էր Մոսկվայում՝ Կրեմլին Ուկրաինա ներխուժման անթույլատրելիության մասին նախազգուշացնելու համար։ Մոսկվան պատերազմը սկսեց դրանից պակաս, քան չորս ամիս անց, հիշեցնում է Politico-ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *