Խոշոր հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Իր հերթին Shamshyan.com–ը նշել է. «Այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի փողոցին72/2 հասցեում գործող «Մաքուր երկաթ» ընկերությունում։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են «Մաքուր երկաթ»-ի աշխատակիցները։ Այս պահին հրշեջներին կարծես թե հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն դեռ հետախուզական աշխատանքներ են կատարում կրակի թաքնված օջախները հայտնաբերելու համար։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր հերթապահություն են իրականացնում, որ եթե անհրաժեշտ լինի օգնության, իրենք այն ցուցաբերեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծուխը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *