Եթե պիտի պաշտպանեն նրանց «ազնիվ վաստակը», կարող են փողոց դուրս գալ. Նիկոլ Փաշինյան


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգին ընդգծել է, որ եթե Հայաստանի քաղաքացիները «Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, կալուգացի օլիգարխի և Սերժ Սարգսյանի ազնիվ վաստակը» պիտի պաշտպանեն, կարող են փողոց դուրս գալ․

«Ամենայն հարգանքով և լրջությամբ եմ ասում․ թող մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից, բերեն իրենց սիրելի և ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին։ Բերեն, տեղավորեն այս կառավարական շենքերում, մեզ էլ թող տանեն, Հանրապետության հրապարակում կախաղան հանեն»,- նշել է նա և ընդգծել, որ համաձայն է այդ սցենարի հետ՝ շեշտելով, որ ժողովրդի որոշումն իր համար ընդհանրապես քննարկման ենթակա չէ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *