Ֆրանսիայում ՌԴ-ից եկած մի տղամարդ մեքենայով վրաերթի է ենթարկել մարդկանց խմբի. կան զոհեր

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կան քաղաքում երկաթուղային կայարանի մոտ ավտոմեքենայի՝ մարդկանց խմբի վրա վրաերթի ենթարկելու հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավորվել են։ Ղեկին եղել է Ռուսաստանում ծնված մի տղամարդ, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան։ «Ավտոմեքենան դիտավորյալ մխրճվել է հետիոտների մեջ՝ կայարանի դիմաց», — լրագրողներին հայտարարել է պրեֆեկտ Դավիդ Կլավիերը՝ հավելելով, որ տուժածներից յոթը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, փոխանցում է BBC։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *