ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին հայտնում է փաստաբանը։
Նշենք, որ այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։
«Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը,– հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, երեկվանից քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Գիշերը Ռոբերտ Քոչարյանը բժիշկների ցուցումով տեղափոխվել է հիվանդանոց, և քննությունը շարունակվել է առանց նրա։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգել է ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։