Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ

Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա ընդգծվում է Հայաստանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու կողմնակից քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումների սրմամբ։ Այն բացասական միտումը, որը Պուտինը նշել էր Փաշինյանի հետ ապրիլին կայացած հանդիպման ժամանակ, շարունակվում է։ Մենք ակնկալում ենք, որ հայ քաղաքական գործիչները կկարողանան ազատորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին», – ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զախարովան նշել էր, որ ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *