«Իմ ազգանունը Գրիգորյան է, ոչ թե Վարդապետյան». Ընդդիմադիր պատգամավորը՝ «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին

Սասուն Միքայելյան, 8 տարի իշխանության մեջ գտնվող մարդիկ նման հարցադրումներով հանդես չեն գալիս։ Նրանք հանդես են գալիս պատասխաններով։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին Ազգային ժողովի նիստում, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը իր նախորդ ելույթում խոսել էր «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին։

Նա նշել է, որ գործող իշխանության ներկայացուցիչները այս 8 տարիների ընթացքում հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը տալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Անդրանիկ Քոչարյանը ընդմիջման ժամանակ ինձ հարցրեց. «Աննա, ո՞ւր է այդ ձայնագրությունը»։ Պարոն Քոչարյան, իմ ազգանունը Գրիգորյան է, ոչ թե Վարդապետյան։ Դուք 8 տարի հնարավորություն եք ունեցել այս բոլոր հարցերը տալ Աննա Վարդապետյանին։ Պատասխաններ ստացե՞լ եք։ Եթե չեք ստացել, ապա ինչո՞ւ եք եկել և ի՞նչ նպատակով եք տալիս այս բոլոր հարցերը», – ասել է Գրիգորյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *