Թիվ 52 ավտոբուսում կրակ է բռնկվել

Ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմատ համակարգը, հայտնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։

Ուղեւորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։

Հրդեհը մարել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։
Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *