Ռուսաստանում դպրոցականներին կարգելեն դասերի ժամանակ հեռախոսներ օգտագործել

2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի ԿԳՆ-ի հրամանը, որը սահմանում է ուսումնական պարապմունքների ընթացքում բջջային հեռախոսների օգտագործման պահանջները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը։

«Պարապմունքների ժամանակ երեխաներին արգելվում է օգտագործել հեռախոսներ, բացառությամբ սովորողների և աշխատակիցների կյանքի կամ առողջության սպառնալիքի դեպքերի, ինչպես նաև այլ արտակարգ իրավիճակների ժամանակ», — նշել է Կրավցովը։

Նա հստակեցրել է, որ դասամիջոցներին աշակերտները կարող են օգտվել գաջեթներից՝ կրթական կազմակերպության կողմից սահմանված կանոններին համապատասխան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *