Նոր Նորքում թալանել են քաղաքացու Chevrolet Volt-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս

Այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 08:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի նրբանցք 3/1 շենքի բնակիչ 32-ամյա Վլադիմիր Մ.-ն աշխատանքի գնալիս նկատում է, որ բակում կայանված իր կողմից շահագործվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գողը կամ գողերը ավտոմեքենայի վրայից տարել են թափարգելը և այլ մասեր՝ տուժածին պատճառելով մոտ 1 մլն 300 հազար դրամի վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *