Թեհրանի մերձակայքում գործարկվել է Իրանի խոշորագույն տանիքային արևային էլեկտրակայանը

Իրանում գործարկվել է 7 ՄՎտ հզորությամբ խոշորագույն տանիքային արևային էլեկտրակայանը: Այն գտնվում է Թեհրանից ոչ հեռու տեղակայված Փաքդեշտ քաղաքում, հայտնում է «Tasnim»-ը:

Էլեկտրակայանը բացվել է «Աբբաս-Աբադ» արդյունաբերական պարկում՝ Իրանի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարիի մասնակցությամբ:

Օբյեկտը համալրված է տեղական արտադրության 10 հազար արևային վահանակով, իսկ ծրագրի արժեքը գերազանցել է 3 տրիլիոն ռիալը: Ըստ գնահատականների՝ արտադրվող էլեկտրաէներգիան բավարար է մոտ 4 հազար տնային տնտեսություն ապահովելու համար:

Էլեկտրակայանի աշխատանքից ակնկալվող բնապահպանական ազդեցությունը համադրելի է շուրջ 280 հազար ծառ տնկելու հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *