Քարակերտ-Արտենի ճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և բաժանվել երկու մասի․ կան վիրավորներ

Օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Քարակերտ-Արտենի-Գյումրի H17 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *