Վրաստանում հիփոթեքային վարկերի տրամադրումն աճել է, իսկ տոկոսադրույքները՝ նվազել

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանի բանկերը տրամադրել են 34,5 հազար հիփոթեքային վարկ՝ ընդհանուր 3,58 մլրդ լարի ($1,37 մլրդ) ծավալով։ Այս մասին հայտնում է  Sputnik Грузия-ն։

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիփոթեքային վարկերի քանակն աճել է 20,7%-ով, իսկ դրանց ընդհանուր ծավալը՝ 46,5%-ով։

Մեկ հիփոթեքային վարկի միջին չափը հասել է 103,9 հազար լարիի ($39,8 հազար)՝ մեկ տարվա ընթացքում աճելով 21,4%-ով։ Աճը մասնավորապես պայմանավորված է անշարժ գույքի գների բարձրացմամբ և հիփոթեքի նվազագույն կանխավճարի շեմի 15%-ից մինչև 10% նվազեցմամբ։

Միաժամանակ ազգային արժույթով տրամադրվող հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է մինչև 11,38%՝ 2025 թվականի հուլիսի համեմատ նվազելով 1,71 տոկոսային կետով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *