Գևորգ Մանթաշյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ

Վարչապետի որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել նախարարի տեղակալ։  

Որոշումներում, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Գևորգ Մանթաշյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։ 

Մեկ այլ որոշմամբ՝ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *