Հրաչյա Գասպարյանը իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել մշակութային կյանքում: Ասված է Փաշինյանի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին ցավակցական ուղերձում:
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին:
Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում։
Նա իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել ինչպես մշակութային կյանքում, այնպես էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում: ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին»: