Երևանում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, օգոստոսի 29-31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու ուժգնացում է սպասվում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, օգոստոսի 29-31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 2-ին անձրև և ամպրոպ կանխատեսվում է առանձին շրջաններում։
Օգոստոսի 28-31-ին և սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան, 4-7 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 20-25 մ/վ-ի։
Օգոստոսի 28-31-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։