«Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»


Սպորտ


Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ Գոլերով աչքի ընկան Ռաֆինյան ու Ֆերմին Լոպեսը։


«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռոդրին առաջին անգամ է խաղադաշտ դուրս եկել թիմի կազմում։ 30-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել այսօր «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած Լա Լիգայի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղի 63-րդ րոպեին։ Աստղային նորեկը փոխարինել է Ռաֆինյային։ Ռոդրիին խաղադաշտում միացել է նրա՝ Իսպանիայի հավաքականի թիմակից Դանի Օլմոն, որը փոխարինել է Մարկ Բեռնալին։

Ռոդրին «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ շաբաթվա սկզբին «Մանչեսթեր Սիթիից»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *