Ռուսաստանում ՀՀ դեսպանատան առջև ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Այսօր Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել։ Հավաքվածները բողոքել են Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների դեմ սկսված ճնշումների դեմ։ Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Միկա Բադալյանը։

Բողոքի ակցիան ընթացել է «Ամո՛թ հոգևորականներին հալածող իշխանությանը», «Ամո՛թ Եկեղեցու պառակտիչներին ու դավաճաններին», «Եկեղեցին ու ժողովուրդը միասնական են» կարգախոսներով։ Այն համախմբել է հարյուրավոր մարդկանց, որոնք իրենց ներկայությամբ բողոք են հայտնել Հայաստանում ընթացող գործընթացների դեմ ու հայտարարել, որ պատրաստ են մինչև վերջ կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու կողքին։

Արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *