Ուկրաինայում հայտարարել են, որ պատերազմը կշարունակվի առնվազն մինչև ձմեռ

Ռուսաստանն այս պահին չի ցանկանում դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, ուստի առաջիկա ձմռանը չպետք է սպասել դրա ավարտին։ Այս մասին օգոստոսի 28-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։

«Մոտ ապագայում բոլորը ականատես կլինեն բանակցային գործընթացի, սակայն դա կրելու է տեխնիկական բնույթ և նախապատրաստելու է ավելի լայնամասշտաբ գործընթացների։ Հենց այս պահին պատերազմը կանգնեցնելն անհնար է․ դա ոչ թե ցանկության, այլ իրատեսության հարց է»,- ընդգծել է Բուդանովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *